ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը

Իրադարձային 13.10.2020   17:32   51

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի եւ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հանդես են եկել հայտարարությամբ՝

«Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքների կանխման նպատակով։

Համանախագահները կրկնում են, որ ցանկացած իրադրության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը, որ թույլ տան մասունքների, ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը, եւ կողմերին կոչ են անում շտապ կարգով համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորման գործընթացի էական հարցերի շուրջ՝ բանակցությունների ճանապարհով լուծմանը հասնելու նպատակով»։



 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb