ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

Հրատապ 17.01.2019   07:55   205

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ կապված ամփոփիչ հայտարարություն են տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և պայմանավորվել, որ հարկ է ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար։ Համանախագահները հայտարարել են, որ եռանախագահությունն ու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դիտարկում են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում՝ նպատակ ունենալով խթանել բանակցային գործընթացը։ Համանախագահները նկատել են փոխշահավետ հնարավոր նախաձեռնությունների նշանակությունը ռեգիոնի տնտեսական պոտենցիալի իրացման ուղղությամբ։ Առաջիկայում համանախագահները հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։



 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon