ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

Քաղաքական 03.06.2021   13:41   51

 ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Շմիդտը նկատել է, որ սա նրանց առաջին հանդիպումն է: «Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց կողմից շարունակվող ջանքերին ու հանձնառությանը»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:


 Պիտակներ
         Մինսկի խմբի համանախագահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb