«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը կրկին չստացվեց պայթեցնել

Իրադարձային 28.07.2020   13:53   227

Հերթական անգամ չստացվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շնքի պայթեցումը:

Այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվել են  Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։

Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափոր և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում սահմանափակվել էին ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Նշենք, որ բացի այսօրվա փայթեցման անհաջող փորձից եւս մեկ անհաջող փորձ եղել էր նաեւ 4 օր առաջ՝ հուլիսի 24-ին:

Սա երրորդ փորձն էր։



 Պիտակներ
         «Ձյունիկ սառնարան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb