Դրամաշնորհային ծրագիր Գերմանիայի դեսպանությունից՝ ուղղված կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը

Իրազեկիչ 04.05.2020   10:15   1355

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան փոխանցմամբ՝ Covid-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակի բերումով Երևանում Գերմանիայի դեսպանությունը Փոքր դրամաշնորհային ծրագրերի բյուջեի մի մասն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը։

Ապրիլին հնարավորություն է ստեղծվում կրկին ներկայացնել ՓԴԾ հայտեր, որոնք, սակայն, կվերաբերեն կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ հիվանդանոցների, քրեակատարողական հիմնարկների, մանկատների կամ նման հաստատությունների կողմից դիմակների, ախտահանման միջոցների և դեղամիջոցների ձեռքբերմանը։ Բացի այդ, աջակցություն կարող են ստանալ հիգիենայի կամ համավարակի դեմ պայքարի վերաբերյալ վերապատրաստումները։

Պետական կառույցները նույնպես կարող են օգտվել սույն աջակցությունից։ Հայտի համար կարող եք օգտագործել Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար նախատեսված ձևաթուղթը, իսկ լրացված հայտն էլեկտրոնային տարբերակով ուղարկել wz-100@eriw.diplo.de հասցեին։

 



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon