Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Իրադարձային 10.07.2020   15:34   185

Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։

Հայցվոր կողմը պահանջում է իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։

Հայցը ներկայացվել է հուլիսի 6-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։



 Պիտակներ
         տնօրեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb