«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության արդյունքները

Իրադարձային 07.11.2019   11:07   142
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ներկայացում թեմայով միջոցառմանը:

 «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Արա Բաբլոյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Նա նշել է, որ դեռահասությունը մարդու կենսական ցիկլի կարևորագույն շրջաններից է, քանի որ այդ տարիքում տեղի է ունենում ֆիզիկական և հոգեբանասոցիալական հասունացում, առաջանում են վարքագծային փոփոխություններ, որոնք երկարատև ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա հասուն տարիքում:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի անձնակազմին, որը սույն հետազոտությունը արդեն 3-րդ անգամ է իրականացնում: Նա ընդգծել է, որ հետազոտության շրջանակներում հայտնաբերված վնասակար սովորույթների, տարածվածության, ճիշտ ծրագրեր կառուցելու և ճիշտ քաղաքականություն մշակելու կարևորությունը:

«Ինչպես ենք մենք օգտագործում այս ցուցանիշները: Անցած մեկ տարվա ընթացքում, երբ առողջապահության նախարարությունը շրջանառում էր ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագիծը, ներկայացման անհրաժեշտության ու նպատակների շարքում բազմիցս ցիտվել են այս հետազոտության արդյունքները` թե դեռահասների շրջանում ինչքան է տարածված  ծխախոտի օգտագործումը: Միևնույն ժամանակ, կրթության մեր գործընկերների հետ համատեղ աշխատում ենք նաև կրթական չափորոշիչների մշակման ընթացքում առողջ ապրելակերպի հիմնադրույթները սահմանելու ուղղությամբ»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալը:

Լենա Նանուշյանը կարծիք է հայտնել, որ հետազոտությունը կօգնի հասկանալու, թե երեխան դպրոցական հասակից ինչպիսի թեմաների վերաբերյալ պիտք է գիտելիքներ ունենա:

Նմանատիպ հետազոտությունները բացահայտում են հայ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ, որոնք կապված են սննդային վարքագծի և նստակյաց կենսակերպի հետ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon