Դուբնայում ՀՀ քաղաքացի է սպանվել (տեսանյութ)

25.11.2019   14:32   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում նախօրեին ՀՀ քաղաքացի է սպանվել։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Հայտնում ենք, որ մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։

Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։

Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են։

Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է»,- նշված է գրառման մեջ։

Ֆեյսբուքյան օգտատեր Մուշեղ Սյունին նշել է, որ Գյումրիի բնակիչ Երեմ Գևորգյանը գիշերային ակումբում հանդիպել է ծանոթ խմբի, որոնց մեջ եղել է նաեւ Դուբնայի բնակիչը, ոմն Սերգեյ, ում հետ Երեմը խնդիրներ է ունեցել, բայց ֆեյսբուքյան օգտատիրոջ փոխանցմամբ՝ ակումբի ներսում տղաները դադարեցրել են վիճաբանությունը՝ ենթադրաբար փակելով վեճը։ 

Ավելի ուշ Երեմն իր ազգականի հետ դուրս է եկել ծխելու, որի ժամանակ էլ նրա վրա հարձակվել են ու ծեծել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Աղբյուրը՝ pastinfo.am



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon