«Դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». պատգամավորները վիճեցին

Իրադարձային 25.05.2020   11:23   118

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանին զգուշացրեց, որ իրեն մեղադրում են առ այն, որ չի ապահովում բժշկական դիմակի առկայությունը, ու ասում են, որ պետք է պատժել ոչ միայն Պետրոսյանին, այլև իրեն։

«Հասկանալով, որ ժողովուրդը հետևում է՝ չպատասխանեմ»,- արձագանքեց Պետրոսյանը՝ շարունակելով նիստին մասնակցել` առանց դիմակի։

Անդրադառնալով նախագծի վերաբերյալ գործընկերների դիտարկումներին, Պետրոսյանն ասաց. «Գիտեք ինչն է ինձ համար անհասկանալի, որ դուք լինելով դատական համակարգի ներկայացուցիչներ, մի տեսակ միավորվել եք նախագիծը մերժելու գաղափարի շուրջ...մարդու արժանապատվությունն անխախտելի է, այն առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, և այն, որ այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, այդ ճշմարտությունը մի շեղեք ու այստեղ ուրիշ բան ասեք»։

Պետրոսյանի այս խոսքերին արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ու նրանք սկսեցին վիճել, սակայն, քանի որ Բաղդասարյանի խոսափողը միացված չէր, հասկանալի չէ, թե ինչ էր նա ասում Պետրոսյանին։

«Մի հատ Դուք հլը Ձեր չափի մեջ մնացեք...ի, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես։ Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։ Հանձնաժողովի նախագահն ընդմիջում հայտարարեց։



 Պիտակներ
         Նիկոլայ Բաղդասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb