Դոնբասում միայն մարտի 26-ից հետո մենք 10 զինվոր ենք կորցրել․ Զելենսկի

Աշխարհ 07.04.2021   11:32   43

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի սրումը Դոնբասում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ուկրաինացի նախագաի մամուլի ծառայությանը:

«Անցյալ տարվա հուլիսի 27-ին սահմանված հրադադարից ի վեր Դոնբասում գնդակոծության հետևանքով 28 զինվորական է զոհվել, որոնցից 23-ն` այս տարվա ընթացքում: Միայն մարտի 26-ից հետո մենք 10 զինվոր ենք կորցրել»,- ասել է Զելենսկին:
 


 Պիտակներ
         Զելինսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb