Դոնբասում իրադրությունը գնահատել են որպես բավականին վտանգավոր

Աշխարհ 06.04.2021   13:10   40

 Իրադրությունը Դոնբասի շփման գծում կարելի Է գնահատել որպես բավականին վտանգավոր. Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, ականազերծում են անցկացնում դիրքերից առաջ, հայտարարել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ հակամարտության կարգավորման գծով շփման խմբում լիազոր ներկայացուցիչ, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԴԺՀ-ում հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծությունների թվի ավելացման մասին: Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Դոնբասում Կիևի լայնամասշտաբ գրոհի հնարարավորությունները, նշելով, որ «Ուկրաինայում դրա համար ամեն բան պատրաստ Է»:

«Այժմ մենք օպերատիվ իրադրությունը գնահատում ենք որպես բավականին վտանգավոր, քանի որ ուկրաինական կողմից շփման գծի մոտ տեխնիկա բերելու հաստատված փաստեր կան: Դրանից բացի, հենց այնպես չԷ նաեւ ականազերծման անցկացումն Ուկրաինայի դիրքերից առաջ. ամենայն հավանականությամբ՝ հարձակվելու համար»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել Է Նիկոնորովան:


 Պիտակներ
         Դոնբաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb