Ձմռան նախապատրաստման աշխատանքները մոտենում են ավարտին

Իրադարձային 25.11.2019   16:21   124
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորը սպասարկող միկրոավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ անելիքներ կան նաև երթևեկության մասնակիցների կողմից հանրային տրանսպորտի ընկալման հետ կապված: 

«Հանրային տրանսպորտը առաջնայնություն ունեցող տրանսպորտային միջոց է, իսկ մեզ մոտ հիմա հակառակն է: Մեկ հոգի նստած է ղեկին, և ինքը երբեք չի տալիս ճանապարհ ավտոբուսին կամ տրոլեյբուսին, որը տեղափոխում է 35-40 ուղևոր: Այս մտածելակերպը պետք է փոխվի»,- նշել է քաղաքապետը:
***
Ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով երթևեկելն է: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների հետ՝ շարժակազմի անվադողերը օր առաջ ձմեռայիններով փոխարինելու ուղղությամբ:
***
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջրցան բոլոր մեքենաները կահավորվել և վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման: Պահեստավորվել է 1300 տոննա աղ և 3000 տոննա ավազ: Շարունակվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ռեսուրսների համալրումը:
***
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 1144 գնման ընթացակարգ: Զեկուցվել է, որ ամփոփվել են 1112 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 17 մլրդ 537 մլն դրամի պայմանագրեր. տնտեսումները կազմել են 3 մլրդ 944 մլն դրամ:
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 62 շուն:
***
«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Դավթաշեն վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 1 մլն 100 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 13 մլն 200 հազար դրամ: Երևանի 7 վարչական շրջաններում կատարված գույքագրման արդյունքում ընդհանուր առմամբ ընկերության մուտքերն ավելացել են 117 մլն դրամով:

***
Երևանում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Այս պահին տոնականորեն լուսավորվում են մայրաքաղաքի փողոցները:



 Պիտակներ
         ձմեռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon