Դիոգենես․ «Մարդավայել ապրելու համար առնվազը խելք պետք է ունենալ…»

Մտորման համար 14.09.2020   21:00   40

Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.) վտարանդի փիլիսոփա, կինիկյան դպրոցի հիմնադիր, Անտիսֆենեսի աշակերտը:

Մի անգամ, երբ Անտիսֆենեսը գավազանով սաստեց Դիոգենեսին, վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել…»:

Այդ օրվանից նա դարձավ  Անտիսֆենեսի աշակերտը և լինելով վտարանդի, գաղթական՝ ասկետիկ կյանք էր վարում: Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։

Ըստ նրա՝ ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի, այնպես էլ հիմար մարդիկ իրենց ցանկությունների ձեռքին…

Դիգենեսը շատ հետաքրքիր ու անսովոր կյանք է ապրել։

Ոչ միայն  կյանքի, այլ նաև  նրա մահվան շուրջ բազմաթիվ լեգենդներ կան։ Ոմանք ասում են, որ նա  հում  ութոտնուկ է կերել, վարակվել խոլերայով ու մահացել, մյուսները պնդում են, որ նա մահացել է դիտավորյալ  պահելով շունչը, մի մասն էլ ասում է, թե նա ցանկացել է  ութուտնուկից բաժին հանել թափառող շներին, բայց շներն այնքան սոված են եղել, որ հարձակվել են Դիոգենեսի վրա, և նա մահացել է վերքերից…

Մեռնելիս Դիոգենեսը պատգամել է  չթաղել իրեն… Իր մարմինը որպես կեր  տան վայրի գազաններին կամ էլ՝ նետեն փոսի մեջ…
Նրա աշակերտները դա չարեցին…

Դիոգենեսն առանց բացառության արհամարհական էր վերաբերվում բոլորին, և ծաղրանքով ասում էր.

-Երբեմն ինձ թվում է,թե մարդն ամենաբանական արարածն է երկրի վրա, բայց, երբ հանդիպում եմ  իրենց հարստությամբ, փառքով հպարտացող, կամ իրենց շահի համար ժողովրդին խաբող մարդկանց , այդպիսիներն ինձ թվում են ավելի հիմար, քան  Աստծո մյուս արարածները…

Նա պնդում էր ՝ «մարդավարի ապրելու համար առնվազը խելք պետք է ունենալ…»:

Նրան զայրացնում էր այն,որ մարդիկ  խնդրում են Աստծուց լավ առողջություն և միևնույն ժամանակ զբաղվում շատակերությամբ…որկրամոլությամբ…

Պերճախոսներին համարում էր  սահմանափակ աշխարհայացքով պարապ շաղակրատողներ…
Դիոգենեսը համոզված էր , որ կարելի է խորամանկությամբ գերազանցել ճակատագրին, եթե ժամանակին ցուցաբերվի անվեհերություն և արիություն…

Դիոգենեսը օրենքին  հակադրում էր բնությունը,իսկ մարդկային կրքերին՝բանականությունը…
Նրանք,ովքեր վախենում էին վատ երազներից,նա ասում էր.

-Լավ կլինի անհանգստանաք այն բանից, թե ինչ եք անում օրվա ընթացքում,այլ ոչ թե հիմար մտքերից,որոնք այցելում են ձեզ քնած ժամանակ…

Հաճախ հրապարակավ հայտարարում էր , որ ի սկզբանե աստվածները մարդկանց հեշտ ու երջանիկ կյանք են պարգևել,բայց մարդիկ փչացրին ու մթագնեցին այն ՝աստիճանաբար հորինելով իրենց համար տարբեր բարիքներ…                                                                         Բոլոր դժբախտությունների պատճառը համարում էր ագահությունը,իսկ ամենացավալին մարդու կյանքում՝ ծերությունը աղքատության մեջ ։                                                                                  

 Այնպիսի հրաշալի զգացմունքը,ինչպիսին սերն է,Դիոգենեսը կոչում էր անբանների գործ,իսկ ազնիվ ու բարեսիրտ մարդկանց՝աստվածների նմանակ…:                                                        

 Որտե՞ղ են քո հարստությունն ու կալվածքները,-հարցրեց Դիոգենեսին ոմն տիրակալ:                    

 -Նրանց մոտ,-մատնացույց անելով իր բազմաթիվ աշակերտներին ու հետևորդներին ,-պատասխանեց Դիոգենեսը:

Նա ի նկատի ուներ գիտելիքը, որով հարստացնում էր նրանց…. Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։ Ըստ նրա՝ կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում  ծերերին, հարստացնում  աղքատներին, զարդարում  հարուստներին….      

Պլուտարքոսը պատմում է.

«Ալեքսանդր Մակեդոնացին երկար սպասեց ,որ Դիոգենեսը պատիվ կարժանացնի ու կայցելի իրեն….սակայն Դիոգենեսը հանգիստ պառկած էր տանը և միտք էլ չուներ այցելելու  Մակեդոնացուն….

Մակեդոնացին որոշեց  ինքն  այցելել նրան: Դիոգենեսը տաքանում էր արևի  տակ:                                                                                          Ալեքսանդրը մոտեցավ նրան ու  ասաց.    

  — Ես  մեծն  Ալեքսանդրն եմ:

— Իսկ  ես, — պատասխանեց Դիոգենեսը, — Դիոգենես Շունն եմ:
  -Իսկ ինչո ՞ւ են քեզ շուն անվանում:
 -Ով  նետում է  մի կտոր ուտելիք   պոչս եմ  թափահարում,ով  հրաժարվում է  հաչում եմ վրան, իսկ ով   չար է կծում  եմ  :
-Իսկ դու վախենո ՞ւմ ես ինձանից, — հարցրեց Ալեքսանդրը:
-Իսկ դու «ի՞նչ ես» , — հարցրեց  Դիոգենեսը , — Չա ՞ր ես, թե՞  ԲԱՐԻ …
-Բարի ,-պատասխանեց Մակեդոնացին :
— Իսկ ո ՞վ է  վախենում է ԲԱՐՈՒՑ,-հնչեց պատասխանը:
Վերջապես, Ալեքսանդրն ասաց  .
-Խնդրիր ինձանից ,  ինչ ուզում ես :

  — Մի կողմ քաշվիր , դու ծածկում ես արևը,-պատասխանեց Դիոգենեսն ու շարունակեց ջերմանալ արևի տակ….»:

Այս դեպքից հետո,Մակեդոնացին  ի պատասխան ընկերների կատակներին ասել է.«Եթե ես Ալեքսանդրը չլինեի կցանկանայի  Դիոգենեսը լինել»:



 Պիտակներ
         Դիոգենես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb