Դինքի սպանության գործով որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետը

Աշխարհ 05.09.2019   16:25   215
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրապետ, անվանի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատավարության շրջանակներում որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը։
Վերջինս պատմել է 2004թ․ փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ ունեցած հանդիպման մասին։ Գյունգյորը նշել է, որ հանդիումը կայացել է ազգային հետախուզական ծառայության (MİT) պահանջով և հանդիպմանը ներկա են եղել նաև MİT-ի աշխատակիցները։ Սակայն նախկին փոխնահանգապետը պնդել է, որ հանդիպումը եղել է պաշտոնական քաղաքավարության շրջանակներում և այդ ընթացքում որևէ սպառնալիք չի հնչեցվել։

«2004թ․ փետրվարին Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի՝ հայ դպրոցների թիրախավորման դեմ  ներկայացրած դիմումի հիման վրա մեկ անձ ձերբակալվել էր։ Այնուհետև «Ակոս» թերթում հարպարակվել էր Դինքի հոդվածն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը հայ է, ինչը հանրության շրջանում բուռն զայրույթ էր առաջացրել։ Այդ զարգացումների ֆոնին հետախուզական ծառայության պահանջով հանդիպում կազմակերպեցինք՝ այդ թեմաների նրբությունները քննարկելու համար», - պատմել է նախկին փոխնահանգապետը։ 

Այնուամենայնիվ, Գյունգյորը խոստովանել է, որ այդ «քաղաքավարի» հանդիման ընթացքում ինքը հետախուզության աշխատակիցներին՝ Օզել Յըլմազին և Հանդան Սելչուքին Դինքին ներկայացրել է որպես իր ազգականներ։

Ապա զգուշացրել է Դինքին, որ նրա հոդվածը զայրույթ է առաջացրել ժողովրդի շրջանում, ինչը կարող է վտանգավոր լինել հայկական համայնքի համար։ Նախկին փոխնահանգապետի խոսքով՝ անմիջականորեն Դինքին ուղղված որևէ սպառնալիքի մասին խոսք չի եղել, խոսքը եղել է հայ համայնքի համար զգայուն թեմաների մասին։ Դինքին առաջարկվել է ավելի զգույշ լինել հոդվածներ գրելիս՝ հանրային բացասական արձագանքներից խուսափելու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տարածաշրջան, Դինք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon