Դիմակն անընդհատ հանել, դնելը սխալ է և ոչ նպատակահարմար․ մասնագետ

Իրադարձային 04.06.2020   18:18   140

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետների քննարկման ժամանակ մասնագետներն անդրադարձան բաց տարածքում դիմակ կրելու պարտադիր պահանջին: ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը նշեց, որ սկզբում դիմակ կրելու ոչ պարտադիր լինելը կախված էր նրանից, որ դիմակի պակաս կար և ավելի կարևոր էր, որ դիմակ կրեին հիվանդները և բուժաշխատողները, բայց, քանի որ հիմա նման խնդիր չկա, կարող են բոլորը կրել:

«Սրան ավելացավ նաև այն փաստը, որ բազմաթիվ՝ առանց ախտանիշների հիվանդներ կան, հետևաբար մարդը իրեն զգում է առողջ, բայց չգիտի՝ վարակակիր է, թե չէ, այսինքն՝ վարակի տարածման տեսանկյունից սիմպտոմ չունեցող մարդը ևս վարակի տարածման աղբյուր է »,- ասաց նա:

Իսկ բաց տարածքում դիմակ կրելու պարտադիր լինելը մասնագետը պարզաբանեց նրանով, որ կորոնավիրուսը՝ կախված քամու ուժգնացումից, կարող է 2 մետր հեռավորությամբ տարածվել՝ հավելելով, որ շատերը բաց տարածքից միանգամից փակ տարածք են մտնում: «Այսինքն՝ ստացվում է, որ մարդը պետք է դիմակն անընդհատ հանի, դնի, որը նպատակահարմար չէ և սխալ է: Ավելի լավ է մեկ անգամ դնել, ընթացքում ինչքան, որ պետք է փակ տարածք մտնել»:



 Պիտակներ
         դիմակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb