Դիմակայունության բարձրացման ծրագիր Սյունիքի մարզի դպրոցներում

Իրադարձային 19.01.2021   17:45   38

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաղատ, Շաքի, Ույծ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում ԱԻ նախարարությունն իրականացրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիրը:

Հիմնական նպատակներն են հանրակրթական դպրոցներում աշակերտների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաղատ, Շաքի, Ույծ բնակավայրերի հանրակրթական դպրոցները կահավորվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարհանման սխեմաներով, տարհանման համար նախատեսվող պայմանական նշաններով, իսկ դպրոցում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) ամրացվել են պատերին` երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով:

ԱԻ նախարարության Փրկարար ծառայության պլանավորման սպաների կողմից հանրակրթական դպրոցներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման և ներդրման ուղղությամբ։


 Պիտակներ
         Սյունիքի մարզ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb