Դիլիջանում 26-ամյա երիտասարդի սպանության դեպքով կա ձերբակալված

Իրադարձային 10.07.2019   16:27   105
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 26-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի՝   27-ամյա բնակիչը:

2019 թվականի հուլիսի 09-ին՝ ժամը 21:10-ին, Դիլիջանի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան համայնքի բնակիչ, 1993 թվականին ծնված երիտասարդ՝ մահացած վիճակում, ևս մեկ անձ էլ՝ ծնված 1993 թվականին, կտրած-ծակած վնասվածքով:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Պարզվել է, որ մահացած և բժշկական կենտրոն տեղափոխված մյուս երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել են Դիլիջան քաղաքում տեղի է ունեցած նույն վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել փորձանմուշներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբական, դատահետքաբանական:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ՝ ծնված 1992 թվականին: Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպանության դեպքով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon