Դիեգո Սիմեոնեն ճանաչվել է տասնամյակի լավագույն մարզիչ

Սպորտ 12.01.2021   18:23   49

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) անցած տասնամյակի լավագույն մարզիչ է ճանաչել արգենտինացի Դիեգո Սիմեոնեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է IFFHS-ի մամուլի ծառայությունը: Քվեարկությունը կատարվել է հաշվի առնելով 2011-2020-ից թվականներին գրանցված վարկանիշները: Սիմեոնեն հավաքել է 152 միավոր: Երկրորդ տեղում իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան է (144 միավոր) և եռյակը եզրափակում է գերմանացի Յուրգեն Կլոպը:

Լավագույն տասնյակում են նաև Ժոզե Մոուրինյոն, Մասիմիլիանո Ալեգրին, Ունայի Էմերին, Զինեդին Զիդանը, Կարլո Անչելոտին, Մաուրիսիո Պոչետինոն և Մարսել Գալյադոն:

50-ամյա Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչն է 2011 թվականից: Ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:


 Պիտակներ
         Դիեգո Սիմեոնե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb