«Diamond Princess»-ից տարհանված 11 ամերիկացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Աշխարհ 22.02.2020   14:00   1008

ԱՄՆ-ում «Diamond Princess» նավից տարհանված 11 քաղաքացու մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին։ Նշվում է, որ Ամերիկայի քաղաքացիները տեղափոխվել են Նեբրասկա համալսարանական բժշկական կենտրոն:ԱՄՆ-ն նավից տարհանել է իր 13 քաղաքացիներին։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ դիմողներից ոմանք հիվանդության ախտանիշ չունեն, իսկ մյուսների մոտ նկատվում են թեթև ախտանիշներ:

«Diamond Princess»-ը  նավարկելիս է եղել Կագոշիմա-Հոնկոնգ-Օկինավա երթուղով, երբ ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ընդհանուր առմամբ, նավի վրա ավելի քան 454 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb