Դի Կապրիոյին համազել են նկարահանվել «Տիտանիկում»

Cinema 18.10.2019   21:29   647
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն հայտնի «Տիտանիկ» ֆիլմում նկարահանվելուց առաջ կասկածել է, թե արդյոք արժի համաձայնվել հանդել գալ այդտեղ։ Իր երկմտումները նա պատմել է դերասան Փոլ Ռադին, որը պնդել է, որ անհրաժեշտ է նկարահանվել այդ ֆիլմում։
360tv.ru-ի հաղորդմամբ, այդ պատմությունը Ռադը հիշել է Բի-Բի-Սի-ով հեռարձակվող The Graham Norton Show –ի ժամանակ։ Նա պատմել է որ 1996 թվականին Դի Կապրիոյի հետ հանդես էր գալիս «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում։ Ֆիլմի վրա աշխատանքի վերջին օրը ողջ նկարահանող խումբը գնացել էր սրճարան նշելու ֆիլմի ավարտը։

«Ես սրճարան գնացել Լեոյի հետ միասին, և նա ասաց. «Ես հենց նոր առաջարկություն եմ ստացել նկարահանվել «Տիտանիկ» անումով ֆիլմում»։ Ես ասացի, որ դա անհնարին է, որովհետև ես շատ բան գիտեի «Տիտանիկի» մասին»,- ասել է ամերիկացի դերասանը։
Նա նշել է, որ հայրը երկար տարիներ ուսումնասիրել է «Տիտանիկը», այդ հարցով փորձագետ է եղել և պատմել է նավաբեկության մասին։ Ռադի խոսքով, Դի Կապրիոն չէր հասկանում՝ արժե ընդունել կինոստուդիայի առաջարկը, թե ոչ։
«Ես հիշում եմ, թե ինչպես ասացի նրան. «Դու պետք է դա անես»»,- պատմել է նա։
Արդյունքում Լեոնարդո Դի Կապրիոն ֆիլմում գլխավոր դերում է հանդես եկել։ Ֆիլմը  էկրան է բարձրացել 1997 թվականին, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, արժանացել 11 «Օսկարի» և  հայտնի դարձրե Դի Կապրիոյին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դի Կապրիո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon