Դեյլ Կարնեգի․ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

Դասեր 29.06.2020   21:00   139

Դեյլ Կարնեգի․ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» (համառոտ)

Ժպիտը ամենապարզ եղանակն է ցույց տալու նոր ծանոթին, որ նա ձեզ դուր է գալիս: Մեր արարքները և ժեստերը ավելի շատ են ասում մեր մասին շրջապատի մարդկանց, քան մեր բառերը: Գիտակցաբար ժպտալով մարդն ազդում է ոչ միայն շրջապատի, այլև ինքն իր վրա:

Չարժե քննադատել մարդկանց բացեիբաց, քանի որ մարդուն ղեկավարում է ոչ թե բանականությունը, այլ նրա հուզական աշխարհը: Բենջամեն Ֆրանկլինն ասում է, որ իր հաջողության գաղտնիքը ոչ ոքի մասին վատ չխոսելն է: Աբրահամ Լինկոլնը ընդհակառակը բոլորին ծաղրում էր, մինչև որ նրա ընդդիմադիրներից մեկն ի վերջո նրան մենամարտի կանչեց: Մարդկանց համակրանքը նվաճելու համար պետք է ավելի հաճախ քաջալերել նրանց:

Մարդկանց արարքների առյուծի բաժինը մյուսների հավանությունը ստանալն է: Պետք է սովորել անկեղծորեն գովել մարդկանց: Դրա համար պետք է ինչպես Ռալֆ Ուոլդո Էմերսոնը գիտակցել, որ ցանկացած մարդ ինչ-որ բանում գերազանցում է մեզ:
Հետաքրքիր զրուցակից դառնալու համար պետք է հետաքրքրություն ցուցաբերել զրուցակցի նկատմամբ: Զիգմունֆ Ֆրոյդի ամենամեծ տաղանդը դիմացինին իր ուշադրության և մասնակցության մեջ համոզելն է: Նա, ով շատ է խոսում իր մասին, չգիտի լսել: Պետք է հավանություն տալ այն թեմաներին, որոնք հետաքրքրում են զրուցակցին: Թեոդոր Ռուզվելտը որևէ կարևոր հանդիպումից առաջ հիմնավոր կերպով ուսումնասիրում էր ապագա զրուցակցին: Խոսեք մարդու հետ նրա մասին և նա ձեզ կլսի ժամերով: Մարդիկ սիրում են, երբ հիշում են իրենց անունը, իրենց կյանքի մանրամասներ, ծննդյան օրեր, երեխաների անուններ: Անունը հոգեբանական առավելության բանալի է:

Պետք չէ հարկի ու անհարկի վեճի բռնվել: Երբեք պետք չէ ասել մարդուն, որ նա իրավացի չէ, որ նա սխալվում է: Երբեք պետք չէ ցույց տալ, որ ավելի խելացի ես դիմացինից: Զրուցակցի սխալը կարելի է մատնանշել ավելի դիվանագիտորեն և անուղղակի՝ վկայակոչելով օրինակ սեփական դանդաղամտությունը և փաստերը մեկ անգամ էլ ճշտելու ցանկությունը:

Եթե դուք իրավացի չեք, ապա դա պետք է իսկույն ընդունել: Համոզելու համար զրուցակցին, պետք է ստիպել նրան ավելի հաճախ ասել «այո»: Դա Սոկրատեսի մեթոդն է: Որքան ավելի շատ է զրուցակիցը համաձայնում, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ նա կընդունի ձեր վերջնական տեսակետը:

1. Ժպտալ, չքննադատել մարդկանց, հավանություն տալ նրանց կարծիքներին:

2. Հետաքրքրություն ցուցաբերել զրուցակցի նկատմամբ: Խոսել նրան հետաքրքրող հարցերից:

3. Հիշել մարդկանց անունները, ծննդյան օրերը, նրանց կյանքի այլ կարևոր մանրամասներ:

4. Խուսափել վեճերից, երբեք չասել զրուցակցին, որ նա սխալվում է:

5. Ստիպել զրուցակցին ավելի շատ արտասանել «այո» բառը:



 Պիտակներ
         Դեյլ Կարնեգի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb