Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին

Իրադարձային 15.01.2019   11:15   481

Հունվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում:

Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը: Կողմերը շեշտեցին ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում:



 Պիտակներ
         Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Վարուժան Ներսեսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon