Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի գեներալ-նահանգապետին

Իրադարձային 11.07.2019   16:26   189
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 9-ին Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին (Julie Payette):

ԱԳՆ-ից  հայտնում են, որ գեներալ-նահանգապետը շնորհավորեց Հայաստանի դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության իրականացման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Կանադայի միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերություններին` Ժուլի Պայետը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործուն ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով գեներալ-նահանգապետին բարեմաղթանքների համար՝ Անահիտ Հարությունյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված է լինելու երկկողմ կապերի խորացմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով անցած տարի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան պաշտոնական այցին` դեսպան Հարությունյանն ընդգծեց, որ առ այսօր առանձնակի ոգևորությամբ ու ջերմությամբ հիշվող այդ պատմական իրադարձությունը նոր շունչ և որակ է հաղորդել հայ-կանադական գործընկերությանը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Կանադայի հայ համայնքի դերը երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում:

Անահիտ Հարությունյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի երախտագիտությունը Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար:

Գեներալ-նահանագապետի պաշտոնական նստավայրում` Քվեբեկ քաղաքի պատմական ամրոցում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Ժուլի Պայետի և Անահիտ Հարությունյանի առանձնազրույցը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Կանադա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon