Ձեռնպահ ենք մնում․․․

Տեսանկյուն 30.07.2019   16:32   98
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշման վերաբերյալ հարկ եմ համարում նշել հետևյալը: 

Դեռևս 2019թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վերաբերյալ նախորդ օրը ՀՀ ոստիկանությունում, դատավորի շահերի ներկայացուցչի տված հաղորդումը՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:

Հաղորդմամբ պաշտպանը վիճարկել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնիքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին:

Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ ԲԴԽ հայտարարության լույսի ներքո նկատի ունենալով, որ հնարավոր է՝ սույն որոշումը բողոքարկվի վերադաս դատախազին, ներկա պահին ձեռնպահ ենք մնում այս առնչությամբ որևէ մեկնաբանություն անելուց կամ դիրքորոշում արտահայտելուց: 
Ինչ վերաբերում է ԲԴԽ հայտարարությամբ նշված այն հանգամանքին, որ միջնորդություն է ներկայացվել ձեռնարկելու օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, ապա նման փաստաթուղթ ՀՀ դատախազությունը դեռևս չի ստացել և առայժմ տեղեկացված չենք, թե ինչին է վերջինս վերաբերում»:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon