Ձերբակալվել են Նավալնիի եղբայրն ու նրա կողմնակիցները
Meduza․io-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ոստիկանությունը միանգամից մի քանի հասցեներում խուզարկություններով է անցկացրել։ Խուզարկվել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ու մի շարք այլ քաղաքացիների տները։
Հունվարի 27-ին խուզարկություններից հետո հետաքննիչները ձերբակալել են փաստաբան Լյուբով Սոբոլին, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ Օլեգ Նավալնիին ու Pussy Riot-ի մասնակից Մարիա Ալյոխինային։
Նրանք որպես կասկածյալ են անցնում սանիտարահամաճարակաբանական նորմերի խախտման մասին քրեական գործով։
Վերջինները ձերբակալվել են 48 ժամով։
Ձերբակալվել է նաև Ալեքսեյ Նավալնիի օգնական Իլյա Պախոմովը, որը գտնվում էր քաղաքական գործչի բնակարանում: Պախոմովին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտման համար. հունվարի 17-ին օդանավակայանում Նավալնիի հետ հանդիպման ժամանակ ոստիկանին չենթարկվելու համար:
Նմանատիպ նյութեր