Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը

Իրադարձային 11.06.2021   08:00   405

Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։

Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ռ.Խլղաթյանի պաշտպաններ՝

Գայանե Պապոյան

Արսեն Սարդարյան»,- գրել է նա:


 Պիտակներ
         Ռուբեն Խլղաթյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb