Ձերբակալվել է 2 տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար կասկածյալը

Իրադարձային 10.07.2020   14:09   194

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններից մեկի քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Շ. Ա-ն։

Նշված տարածքային ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Երևանում հայտնի «Արայի ամրոց» հոթելից ոստիկանություն են բերման ենթարկել Շ. Ա-ին, և պարզվել է, որ նա նշված հոթելում կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա Ա. Ն-ի և 17-ամյա Ա. Մ-ի նկատմամբ։

Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb