Ձերբակալում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Իրադարձային 28.11.2019   13:21   347
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Վերջինս ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայրի խաչմերուկ կոչվող տեղանքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈ բաժանմունքի երկու տեսուչ, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Նշված ավտոմեքենայի վարորդը բեռի օրինականությունը ստուգելու նպատակով իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջը չի կատարել և դիմել է փախուստի։

Այնուհետև տեսուչի կանչով օգնության եկած նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները և ճանապարհային ոստիկանության ծառայողները, փարոսիկներ և ազդանշաներ տալով, փորձել են կանգնեցնել «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, սակայն նշված մեքենայի վարորդը, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների՝ վտանգավոր երթևեկությունը դադարեցնելու օրինական պահանջներին, ավտոմեքենան վարելով Սիսիան քաղաքի ուղղությամբ՝ ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ոստիկանների ավտոմեքենայի հետնամասին՝ այն դուրս հանելով ճանապարհի երթևեկելի մասից, իսկ բեռնատար ավտոմեքենան հարկադրաբար կանգնեցվել է Սիսիան քաղաքից ընդառաջ եկած ՃՈ աշխատակիցների օժանդակությամբ։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում: Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:



 Պիտակներ
         ձերբակալում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon