Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանը գնում է նոր «ԳԱԶել»․ Խաժակյան

Տեսանկյուն 01.09.2020   11:44   49

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, անդրադառնալով քաղաքապետարանի կողմից նոր միկրոավտոբուսների ձեռքբերմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» եւ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։

Ինչպես եւ ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։

Այսպիսով սիրելի երեւանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետարանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»:



 Պիտակներ
         «ԳԱԶել»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb