Դեպի Թեհրան տանող ճանապարհին ռումբ է վնասազերծվել․ ահաբեկիչը ձերբակալվել է
Իրանի ոստիկանապետ գեներալ Հոսեյն Ռահիմին հայտարարել է, որ Թեհրան-Ղոմ ճանապարհին հայտնաբերված ռումբը վնասազերծվել է, իսկ ահաբեկիչը՝ ձերբակալվել: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ուղևորներից մեկը մահապարտական ռումբ է տեղափոխում և մտադիր է ռմբադրություն իրականացնել Թեհրանի մի քանի շրջաններում: Ահաբեկիչը ձերբակալվել է Թեհրան-Ղոմ ճանապարհի վճարային տերմինալում»,-հայտնել է Ռահիմին։
Ըստ նրա՝ արագ արձագանքման խումբը 11 րոպեից քիչ ժամանակահատվածում հասել է դեպքի վայր:
Ոստիկանության ուժերի հրամանատարի և ահաբեկչի միջև կես ժամ տևած բանակցությունների արդյունքում, վերջինիս հաջողվել է ձերբակալել: Գործողության ընթացքում առգրավվել է Քոլթ տեսակի հրացան և 30 փամփուշտ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր