Դենքսիայի լեռները, Չինաստան

Art News 06.02.2020   21:30   751

Չինաստանում են գտնվում Դենքսիայի զարմանալի լեռները։ Անզուգական լեռնային տեսարանով հիանալու համար ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում երկիր։ Կարմիր ավազաքարից ձևավորված լեռները արևի ճառագայթների ներքո փայլում են տարբեր գույներով ու գեղեցիկ լանդշաֆտ են ստեղծում։ Բնության այս տեսարժան վայրը գտնվում է Գանսյու գավառի տարածքում, և հենց այս լեռնային տեղանքով է ժամանակին անցել Մետաքսի մեծ ճանապարհը։

Զարմանալի է, որ նման ֆանտաստիկ բնական կառուցվածի ձևավորմանը նպաստել են ամենահասարակ բնական գործընթացները՝ հողի բազմադարյա էրոզիան ու ողողումը։ Նկարները, որոնցով զարդարված են լեռները, ծովի ալիքներ են հիշեցնում։

Այս վայրը հետաքրքիր կլինի այցելել նաև նրանց, ովքեր պատմությամբ են հետաքրքրվում։ Մի քանի հարյուր տարի առաջ նախալեռնային տեղանքում խոշոր ու ծաղկուն քաղաք է եղել՝ Չժանյեն, որը Մեծ մետաքսի ճանապարհի նման տարիների հետ կորցրել է իր նշանակությունը։

Իր ներկա ճանաչվածության համար Դենքսիայի լեռները պարտական են ժամանակակից չին ռեժիսորներից մեկին, որը որոշել է այս զարմանալի տեղանքում ֆիլմ նկարահանել։ Գիտնականների մոտավոր հաշվարկներով՝ լեռնային զանգվածը սկսել է ձևավորվել ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ։ Նրա ձևավորմանը մեծ չափով նպաստել է տաք ու չոր կլիման։ Հարյուրավոր տարիներ լեռները տաքացել են արևի ճառագայթների ներքո ու պատվել կոռոզիայով՝ ստանալով իրենց անկրկնելի արտաքին տեսքը։ Զբոսաշրջիկները, որոնք կորոշեն զբոսնել տեղանքով, հնարավորություն կունենան տեսնել նրա գեղեցիկ քարանձավներն ու ֆանտաստիկ լուսանկարներ անել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon