Դեն Բրաուն. Աստված գիտությանը չի դիմանա
Ես համաձայն եմ, հոգևորականները դժվար թե բարեհաճորեն ընդունեն այն միտքը, որ Աստված չի դիմանա գիտությանը: Բայց ես պնդում եմ, որ պատմականորեն հնագույն աստվածներից ոչ մեկը գիտության փորձություններին չի դիմացել:
Աստվածները էվոլյուցիա են ապրել: Մարդկության ապագան կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ:
Մենք կապված ենք լինելու այնքան ուժեղ ներքին կապերով, որոնք նախկինում լիովին անհնար էին: Նայեք, ինչ է կատարվել միջանձնային հաղորդակցության հետ վերջին տասը տարվա ընթացքում, դա զարմանալի է: Ես հավատում եմ, որ մի քանի տասնամյակ անց մենք կապված ենք լինելու միմյանց հետ մտավոր և հոգևոր այն աստիճանով, որը մեզ համար դեռ անհասանելի է և մեր սեփական փորձը կընդլայնվի ոչ թե հոգևր պրակտիկայով, այլ միմյանց հետ խորը կապերի շնորհիվ:
Սա իմ անձնական համոզմուքնն է, որը հիմնված է լուրջ գիտնականների հետ խոսակցությունների և թեոլոգիական աշխատանքի ուսումնասիրման վրա: Կարծում եմ, որ արտաքին Աստծո հանդեպ մեր պահանջմունքը կնվազի և ի վերջո կվերանա»:
Ամերիկացի գրող, լրագրող, երաժիշտ Դեն Բրաունը ժամանակակից գրական աշխարհի ամենահայտնի դեմքերից է։ Այսօր նրա ամեն նոր գործ մեծ աղմուկ է ստեղծում։ Բրաունին հաջողվել է գիրքը դարձնել սպասված և աղմակահարույց երևույթ ժամանակակից աշխարհում։
Մի քանի փաստ Բրաունի մասին.
- Դեն Բրաունը ծնվել է 1964 թ. հունիսի 22-ին։
- 15 տարեկանում Բրաունն արդեն 6 ստեղծագործության հեղինակ էր։
- Նրա ամենահայտնի գործը «Դա Վինչիի ծածկագիրը» վեպն է։
- Նրա վեպերը թարգմանվել են մոտ 60 լեզուներով և տպագրվել շուրջ 200 միլիոն օրինակով։
- «Դա Վինչիի ծածկագիրը» սկանդալային վեպի պատճառով Դեն Բրաունը հայտնվեց կաթոլիկ եկեղեցու «սև ցուցակում» և «Time» հանդեսի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում։
- Դեն Բրաունը ստեղծագործելիս հաճախ ընդմիջումներ է անում։ Նա գլխիվայր կախվում է ձողից: «Այդպես աշխարհը նորովի ես սկսում ընկալել» - պարզաբանում է գրողը։
- Նա սովորություն ունի շատ վաղ արթնանալ՝ ժամը 4-ին և անմիջապես նստել գրելու։
- Դեն Բրաունը նաև դասավանդման մեծ փորձ ունի: Նա դաշնամուր, անգլերեն, իսպաներեն է դասավանդել տարբեր դպրոցներում։
- Նրա կինը՝ Բլիսը, մշակութաբան է։ Մասնագիտական խորհուրդներով և տեղեկություններ հավաքելով նա շատ է օգնում ամուսնուն:
Նմանատիպ նյութեր