Դեն Բրաուն. Աստված գիտությանը չի դիմանա

Դասեր 28.06.2019   13:00   704
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ես համաձայն եմ, հոգևորականները դժվար թե բարեհաճորեն ընդունեն այն միտքը, որ Աստված չի դիմանա գիտությանը: Բայց ես պնդում եմ, որ պատմականորեն հնագույն աստվածներից ոչ մեկը գիտության փորձություններին չի դիմացել: 

Աստվածները էվոլյուցիա են ապրել: Մարդկության ապագան կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ:

Մենք կապված ենք լինելու այնքան ուժեղ ներքին կապերով, որոնք նախկինում լիովին անհնար էին: Նայեք, ինչ է կատարվել միջանձնային հաղորդակցության հետ վերջին տասը տարվա ընթացքում, դա զարմանալի է: Ես հավատում եմ, որ մի քանի տասնամյակ անց մենք կապված ենք լինելու միմյանց հետ մտավոր և հոգևոր այն աստիճանով, որը մեզ համար դեռ անհասանելի է և մեր սեփական փորձը կընդլայնվի ոչ թե հոգևր պրակտիկայով, այլ միմյանց հետ խորը կապերի շնորհիվ:

Սա իմ անձնական համոզմուքնն է, որը հիմնված է լուրջ գիտնականների հետ խոսակցությունների և թեոլոգիական աշխատանքի ուսումնասիրման վրա: Կարծում եմ, որ արտաքին Աստծո հանդեպ մեր պահանջմունքը կնվազի և ի վերջո կվերանա»:


Ամերիկացի գրող, լրագրող, երաժիշտ Դեն Բրաունը ժամանակակից գրական աշխարհի ամենահայտնի դեմքերից է։ Այսօր նրա ամեն նոր գործ մեծ աղմուկ է ստեղծում։ Բրաունին հաջողվել է գիրքը դարձնել սպասված և աղմակահարույց երևույթ ժամանակակից աշխարհում։

Մի քանի փաստ Բրաունի մասին.

  • Դեն Բրաունը ծնվել է 1964 թ. հունիսի 22-ին։
  • 15 տարեկանում Բրաունն արդեն 6 ստեղծագործության հեղինակ էր։
  • Նրա ամենահայտնի գործը «Դա Վինչիի ծածկագիրը» վեպն է։
  • Նրա վեպերը թարգմանվել են մոտ 60 լեզուներով և տպագրվել շուրջ 200 միլիոն օրինակով։
  • «Դա Վինչիի ծածկագիրը» սկանդալային վեպի պատճառով Դեն Բրաունը հայտնվեց կաթոլիկ եկեղեցու «սև ցուցակում» և «Time» հանդեսի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում։
  • Դեն Բրաունը ստեղծագործելիս հաճախ ընդմիջումներ է անում։ Նա գլխիվայր կախվում է ձողից: «Այդպես աշխարհը նորովի ես սկսում ընկալել» - պարզաբանում է գրողը։
  • Նա սովորություն ունի շատ վաղ արթնանալ՝ ժամը 4-ին և անմիջապես նստել գրելու։
  • Դեն Բրաունը նաև դասավանդման մեծ փորձ ունի: Նա դաշնամուր, անգլերեն, իսպաներեն է դասավանդել տարբեր դպրոցներում։
  • Նրա կինը՝ Բլիսը, մշակութաբան է։ Մասնագիտական խորհուրդներով և տեղեկություններ հավաքելով նա շատ է օգնում ամուսնուն:

 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դեն Բրաուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon