«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»

Քաղաքական 21.01.2021   16:05   82

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»:

««Հայրենիքի փրկության շարժման» հիմնական «առաքելությունն» ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև(Նիկոլ Փաշինյանը սիրով խոնարհվեց Պուտինի առաջ, որովհետև նրան հետաքրքրում է բացառապես սեփական աթոռի պահպանումը)։

Նման դաշինքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը անելիք չունի։ Մեր օրակարգում առաջնային պահանջը դարձյալ մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն մենք ճանապարհ չունենք այն հարթակի հետ, որը մոսկովյան ինչ-որ «կտերից» կուրացած՝ «բոմժի» կարգավիճակում է տեսնում մեր հասարակության տարբեր շերտերի։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կհասնի Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացմանը բոլոր լեգալ քաղաքական ճանապարհներով՝ «Հայրենքի փրկության շարժումից» դուրս։

Այս մասին մեր պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի վաղը։ Վաղը երեկոյան ժամը 21-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ավելի հանգամանալից կխոսեմ մեր որոշման մասին»,- գրել է նա։


 Պիտակներ
         «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb