«Դեմ եմ բռնությանը». ՄԻՊ-ը իրազեկման միջոցառումների շարք է սկսել

Իրադարձային 05.08.2019   13:47   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենսդրության իրազեկմանը վերաբերող միջոցառումներ` #դեմեմբռնությանը կոչով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Պայքարելով կանանց նկատմամբ բռնության և  ընտանիքում բռնության դեմ՝ մենք ստեղծում ենք ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն:

Իրազեկման միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝

· իրազեկման միջոցառումներն ուղեկցել #դեմեմբռնությանը կոչով և ամուր ու համերաշխ ընտանիքի օրինակով պատրաստված «Ֆեյսբուքի» շրջանակի (frame) տարածմամբ.

· hայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Երևանի և մի շարք մարզային կանգառներում տեղադրել վահանակներ, որոնք ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ (այս մասին պատրաստվել է ուղեցույցային հատուկ տեսանյութ)

· ընտանիքում սիրո ու համերաշխության կարևորության վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.

· «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի իրազեկման վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.

· Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն բուկլետների տարածում ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ.

· ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ բրայլյան գրով տպագրված բուկլետների տարածում շահագրգիռ անձանց շրջանում.

· ընտանիքում բռնության վերաբերյալ հարցերով Պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով անհրաժեշտ կոնտակտային տվյալների վերաբերյալ մշակված տեղեկատվական թերթիկի տարածում գրախանութներով, որոնց վրա առկա նկարն ակտիվանում է Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ.

· Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակված՝ ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն ուղեցույցների տարածում.

· Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով խորհրդատվություն տրամադրող աշխատակիցների համար ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն մշակված գրպանի ուղեցույցների տարածում.

· կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված քննարկումներ Գեղարքունիքի մարզում շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ինչպես նաև իրազեկման միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների ներկայացում:

Իրազեկման միջոցառումներն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon