Դեկտեմբերի 2-ից ընդունվում են ՀՀ նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում

Իրազեկիչ 26.11.2019   20:28   318
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս տարվա դեկտեմբերի 2-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ն ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերը նաև հետևյալ 7 անվանակարգերում՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ անվանակարգերում։ Հայոց ցեղասպանության ճանաչմանը բերած ավանդի մրցանակի համար հայտերն ընդունվում են նոյեմբերի 18-ից և պետք է դիմել մինչև փետրվարի 14-ը, իսկ երիտասարդական մրցանակների համար դիմելու ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

7 անվանակարգերում ՀՀ նախագահի մրցանակներն ամեն տարի շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք տվյալ բնագավառում վերջին երեք տարիներին ի հայտ եկած կամ իրականացված լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և այլ աշխատանքների անհատ հեղինակն են կամ հեղինակային խումբը։ Հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի հետագայում հայտ ներկայացնելու թե´ անհատապես, թե´ հեղինակային խմբի հետ։ Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:

Այլ մանրամասների, մրցույթի կանոնակարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու և դիմումի ձևը ներբեռնելու համար հետևյալ հասցեով պետք է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջ՝ https://www.himnadram.org/hy/1566297811։ Հայտերը հնարավոր է ներկայացնել նաև առցանց, բայցև պարտադիր է փաթեթի առձեռն ներկայացումը ևս՝ նախապես զանգահարելով «Հայաստան» հիմնադրամի քարտուղարության պետ Աիդա Խաչիկյանին (հեռ.՝ +374-520940; էլ.փոստ՝ a.khachikyan@himnadram.org, հասցե՝ Հայաստան, Երևան 0024, Բաղրամյան 26/1, ՀՀ նախագահի նստավայր): Ովքեր Հայաստանում չեն, փաթեթը կարող են ներկայացնել Հայաստանում գտնվող անձանց միջոցով կամ ուղարկել սովորական փոստով։

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։

ՀՀ նախագահի մրցանակի տեղեկատվական թիմ



 Պիտակներ
         ՀՀ նախագահի մրցանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon