Դեղատոմսերի մասին նախագիծը հետ ուղարկվեց

Իրադարձային 08.08.2019   15:44   128
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու նախագիծ է մշակել, որի նպատակն է նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը։

«Դեղատոմսով բաց են թողնվելու հետևյալ դեղերը՝ հսկվող դեղեր և դեղանյութեր, թմրամիջոցները և հոգեմետ դեղեր, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ՝ հակավարակային դեղերի մասով։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված մնացած դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար սույն որոշումը ուժի մեջ կմտնի միայն 2023 թվականից, էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո:

Վերանայվել են դեղատոմսերի ձևերը, դրանք ավելի պարզեցվել և հստակեցվել են։ Սահմանվել են էլեկտրոնային և թղթային դեղատոմսերի դուրսգրման պայմանները։ Բացի այդ, սահմանվել են դրույթներ դեղատոմսերում սխալների կամ անճշտությունների առկայության դեպքում դեղագետի գործողությունների վերաբերյալ»,- նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ նախագիծը ընդունելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ անասնաբուժության ոլորտում․  «Հակաբիոտիկների շրջանառությունը պետք է լինի վերահսկելի, սակայն տվյալ նախագիծը կարգավորում է նաև անասնաբուժական դեղերի դուրսգրումը դեղատոմսերի միջոցով»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դեղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon