Դեղատներից մեկում թմրանյութ պարունակող դեղապարկուճներ են վաճավռել

Իրադարձային 25.11.2019   11:47   115
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ:

Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ նույն օրը` ժամը 17:45-ին, Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված քաղաքացու անձնական խուզարկությամբ վերջինիս աջ ոտքի գուլպայից հայտնաբերվել է մեկ հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղապարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նշված դեղապարկուճը գնել է Երևան քաղաքի դեղատներից մեկից:

Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 1 հատ դեղապատիճում առկա 0.398 գրամ քաշով սպիտակ գույնի փոշենման զանգվածը իր մեջ պարունակում է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ: Նշված դեղատանը կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 56 հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղահաբ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ «LYRICA 300mg» գրառմամբ, թվով 4 անվնաս դեղաթիթեղում առկա ընդհանուր 56 հատ դեղապատիճում հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ումից դեղատան տնօրենը ձեռք է բերել «Լիրիկա» տեսակի թմրամիջոցը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Պարզվել է նաև, որ «Լիրիկա» տեսակի դեղահաբերը վաճառվել են նաև դեղատան աշխատակցի կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Դեղատան տնօրենը և աշխատակիցը ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 Պիտակներ
         դեղեր, դեղապարկուճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon