Ձայների 55 տոկոսը «Վրացական երազանքին». aliq.ge

27.10.2020   15:10   31

aliq.ge-ի փոխանցմամբ՝ բրիտանական Survation կազմակերպությունը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով հարցում է անցկացրել, որի արդյունքներն արդեն հասանելի են: Հարցման արդյունքներն արտահայտում են քաղաքական կուսակցությունների վարկանիշը:

«Եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրությունները, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Վրացական երազանք» - 55%

«Միացյալ ազգային շարժում» - 22 %

«Գիորգի Վաշաձե՝ Ռազմավարություն Շինարար» - 5%

«Լելո» - 4%

«Եվրոպական Վրաստան» - 4%

«Հայրենասերների դաշինք» - 3%

«Գիրչի» - 2%

«Լեյբորիստական կուսակցություն»  - 2%

Այլ կուսակցությունների օգտին - 3%

Հարցին՝ «Արդյո՞ք վստահ եք, որ ձեր ընտրած կուսակցության օգտին եք քվեարկելու», դրական պատասխան է տվել 70 տոկոսը, շատ թե քիչ վստահ է 24 տոկոսը, 3 տոկոսը հայտարարել է, որ այդքան էլ վստահ չէ, 3 տոկոսն ընդհանրապես վստահ չէ:

«Ռուսթավի 2»-ի խոսքով՝ բրիտանական հետազոտական «Survation» կազմակերպությունը 1 210 քաղաքացի է հարցաքննել:

Դաշտային աշխատանքներն իրականացվել է հոկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում:


 Պիտակներ
         «Վրացական երազանք»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb