Դավիթ Տոնոյան. «Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ»

Իրադարձային 13.07.2020   11:36   92

Երեկ 12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է «ՈՒԱԶ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում, կառավարության արտահերթ նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Քանի որ շարժումը անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը, աշխարահգրությունը կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը, որը իրականացվել է ադրբեջանի զինծառայողների կողմից՝ թողնելով ավտոմեքենան: Հետո սկսվում է հրետոկոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է», - ասաց նա:

Ըստ Տոնոյանի՝ մինչ այժմ նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ, 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է և որի դադարը եղել է գիշերը 03:30-ից մինչև 05:30:

Նախարարի հաղորդմամբ՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:

 



 Պիտակներ
         կորուստներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb