Դավիթ Տոնոյան․ «Բոլոր ասեկոսեները կփարատվեն»

Իրադարձային 04.11.2019   13:42   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, թե խնդիր չի տեսնում, եթե իրեն հրավիրեն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով:

«Իհարկե, որևէ խնդիր չկա։ Ինձ դեռևս չեն հրավիրել այդ հանձնաժողով»,-նշեց նախարարը։

Հարցին, թե կարո՞ղ է այդ հանձնաժողովի կողմից անսպասելի բացահայտումներ լինեն, նախարարը պատասխանեց. «Ես չէի ուզենա որևէ գնահատական տալ՝ անսպասելի կլինի, թե սպասելի, բայց այն, որ ՊՆ համակարգում պարզ է՝ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել։

Բոլոր ասեկոսեներն ու բանսարկությունները, որոնք կան հասարակության մեջ ապրիլյան գործողությունների հետ կապված, դրանք կփարատվեն»,-ընդգծեց Տոնոյանը:

Հարցին, թե նախորդ իշխանության ժամանակ ապրիլյան պատերազմի հետ կապված չարաշահումներ, խնդիրներ եղե՞լ են, որ այս հանձնաժողովը պետք է վեր հանի, Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ հանձնաժողովն ինչ կպարզի, ինչ կկատարվի: Արդյունքը ես ակնկալում եմ դրական, որը ավարտ կտա բոլոր այդ խոսակցություններին»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon