Դավիթ Սողոմոնյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Իրադարձային 18.12.2019   12:10   174

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին նոր որոշում է ստորագրել՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ: 

Սողոմոնյանը այս տարվա փետրվարից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի վարիչն է, իսկ մինչ այդ Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչության անշարժ գույքի հաշվառման տվյալների նկատմամբ վերահսկողության բաժնի առաջատար մասնագետն է եղել: 



 Պիտակներ
         Դավիթ Սողոմոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon