Դավիթ Սնասարյան․ ԵՊՀ ռեկտորը մոլորեցնում է հանրությանը ու մանիպուլացնող հայտարարություններ անում

Իրադարձային 11.01.2019   15:15   422

Այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլացնող երևույթը որևէ ձևով չի կարող իրավիճակ փոխել: Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ասել, թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորեցնում է հանրությանը ու մանիպուլացնող հայտարարություններ անում՝ ասելով, թե իբրև ընկած են իր հետևից, որովհետև ՀՀԿ անդամ է։ Այս մասին այսօր ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ-ում իրականացրած ստուգումների և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սանասարյանն ասաց, որ Արամ Սիմոնյանը ՊՎԾ-ի աշխատանքների հետ կապ չունեցող հայտարարություններ է արել։ Մասնավորապես՝ ԵՊՀ ռեկտորն ասել էր, թե ՊՎԾ-ն ստուգել է 9 մլրդից ավելի գնումներ, սակայն, ինչպես հայտնեց Դավիթ Սանասարյանը, ծառայությունը ստուգել է միայն 2,5 մլրդի գնումներ։

«Մենք ուսումնասիրել ենք եկամտային մասից միայն վարձակալության մասը, և ես վստահեցնում եմ, եթե այդ ուսումնասիրությունները տևեին երկար, այդ թվերը բազմապատկվելու էին»,- հայտարարեց ՊՎԾ ղեկավարը։

Սանասարյանն ասաց, որ ԵՊՀ ռեկտորին խորհուրդ է տալիս բարձր որակի իրավաբանների ու փաստաբանների հետ աշխատեն, որ կարողանան գոնե իրենց տեսակետը ներկայացնել հետագայում։

ՊՎԾ ղեկավարը նաև ասաց, փաստեր շատ կան, ուղղակի իրավապահների աշխատանքին չխոչընդոտելու համար ոչ բոլորն եմ հայտնում․ «Խայտառակ փաստեր կան, իրավապահներն իրենց գործողությունների արդյունքում ցույց կտան»։



 Պիտակներ
         Դավիթ Սանասարյան, ԵՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon