Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է

Օրենքի ուժով 02.09.2020   12:45   73

ՊՎԾ պետի լիազորությունները կասեցված Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ դատավոր Ա.Մաթեւոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ.Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ:

Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):



 Պիտակներ
         Դավիթ Սանասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb