Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտի մասին պաշտպանական կողմը չի ծանուցվել

08.08.2019   12:23   151
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օրերս Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ՊՎԾ լիազորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Մինչդեռ Սանասարյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը factor.am-ին հայտնեց, որ իրենք այս որոշման վերաբերյալ ծանուցում չեն ստացել․ 

«Մեզ դեռ պաշտոնապես չեն հայտարարել նախաքննության ավարտի մասին»,- ասաց նա։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում Դավիթ Սանասարյանը որևէ քննչական գործողության չի մասնակցել․ «Ըստ էության որևէ նախաքննական գործողություն պարոն Սանասարյանի մասնակցությամբ չի կատարվել։ ԱԱԾ տնօրենի հայտարարությունն այնքան էլ անսպասելի չէր, որովհետև վարույթն իրականացնող մարմինը, ի դեմս քննիչի, տեղեկություններ որոշակի տալիս էր, որ առաջիկայում կհայտարարվի նախաքննության ավարտ, բայց պարոն Վանեցյանն առաջ ընկավ և այդ մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում»։ 
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:


 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սանասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon