Դավիթ Սանասարյանի` Փաշինյանին առաջարկված «բաղադրատոմսի» մասին

Տեսանկյուն 05.06.2019   12:04   255
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և եկել այն եզրահանգման, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները և նրանց սպասարկող ԶԼՄ-ները «ուզում են ստեղծել համատարած դժգոհության ֆոն, որը կվերածվի քաոսի»...

Դավիթ Սանասարյանը նաև դրա դեմ պայքարի «բաղադրատոմս» է առաջարկում իշխանություններին, ինչպես կարելի է հասկանալ նաև նրանց սպասարկող ԶԼՄ-ներին, կեղծ և իրական սոցցանցային օգտատերերին, ըստ որի, վերջիններս պետք է հեռու մնան նախորդների հետ բանավեճի մեջ մտնելուց, Սորոսի թեմայից, իսկ իշխանություններն էլ պետք է «օր առաջ իրականացնեն խոստացված անցումային արդարադատությունը, ընդունեն բիզնես դաշտը առողջացնող հարկային օրենսգիրքը, և որ պակաս կարևոր չէ, գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները»... 
Նախ, շատ զարմանալի է, որ պարոն Սանաասարյանը չի ցանկանում դիսկուրսի մեջ մտնել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ.. Ինչու՞...

Այս առաջարկը, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ դիսկուրսների մեջ մտնելով նախորդների հետ` գործող իշխանությունների ներկայացուցիչներն ավելի արագ են բացահայտում իրենց անգրագետ և դիլետանտ լինելու փաստը...

Երևի պարոն Սանասարյանն առաջնորդվում է՝ «Որքան քիչ խոսեն, այնքան ավելի երկար կպարտակվի որոշ իշխանավորների տգիտությունը» կարգախոսին համաձայն...

Ինչ վերաբերում է սոցցանցերում նախորդ և ներկայիս իշխանություններին սպասարկող կեղծ օգտատերերին, ապա նախորդները զիջում են և՛ քանակով,և՛ լկտիությամբ, և՛ անմակարդակությամբ...

Պարոն Սանասարյանին երևի պետք չէ օրինակներ բերել, թե ՀՀ վարչապետին թեթև քննադատության դեպքում ինչ սարսափելի և այլանդակ վիրավորանքների ես արժանանում... 
Հետաքրքիր է, պարոն Սանասարյանն ինքը հավատում է, որ Հայաստանում բիզնես դաշտը կառողջացվի... Ես կհավատայի, եթե նախորդ իշխանություններին ծառայած օլիգարխներին ներկայիս իշխանությունները մեծ հաճույքով չծառայեցնեին իրենց շահերին ... 
Նախորդներին սպասարկող և նույն Փաշինյանի կողմից բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրված օլիգարխները մեծ հաճույքով ահռելի գումարներ են նվիրում Փաշինյանի կնոջ հիմնադրամին և անձրևանոց բացում ու պահում մերձփաշինյանական շրջապատի ներկայացուցիչների համար ու որևէ մեկը այսքանից հետո մտածում է, որ Հայաստանում բիզնես դաշտը կառողջացվի նոր հարկային օրենսգրքով... Մեկ տարուց ավել է իշխանությունը Փաշինյանի ձեռքում է...

Ի՞նչն է խանգարում վերջինիս, որ այդ օրենսգրքի վրա աշխատանքներ սկսի... Պատասխանը մեկն է՝ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է...»:

Նախորդներին սպասարկող օլիգարխները վճարում են ներկայիս իշխանություններին և պատվիրում են իրենց խաղի կանոնները, ինչպես նաև ձեռք են բերում ինդուլգենցիա... 
Ինչ վերաբերում է ժողովրդի հետ շփվելուն... Զարմանալի է, որ դա ասում է մեկը, ում մեկ տարվա մեջ ես և իմ գործընկերը երկու բաց նամակով, մեկ փոստային նամակով ենք դիմել՝ կապված Շիրակի պետհամալսարանի խնդիրների հետ ու նա չի էլ արձագանքել (միակ պաշտոնյան է, որ մեր դիմումներին ու նամակներին չի պատասխանել)...

Պարոն Սանասարյան, այդ կոչի իրականացումը ձեզանից սկսեք... Նաև Ձեր անգործության պատճառով է, որ ՇՊՀ-ն կանգնած է կործանման և լուծարման եզրին... Այո, մոռացել էի` Շիրակի պետհամալսարանը ԵՊՀ, ՀՊՏՀ կամ Գյուղակադեմիան չէ, որ գտնվում են Երևանում, որ Դուք շատ արագ զբաղվեիք մեր բուհի խնդիրներով և ճշտեիք, թե 1,6 տարվա մեջ ինչու 500 միլիոն դրամ պրոֆիցիտով բյուջե ունեցող բուհը, 2018 թ-ին ոչ միայն չուներ այդ գումարից որևէ լումա, այլև բյուջեի բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն դրամից ավել գումար... 
Ինչ վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես Դուք եք առաջարկում, «գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները», ապա նրանց չշփվելը և չներկայացնելը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ բան չունեն ներկայացնելու, քանի որ որևէ իրականացված և իրականացվող փոփոխություն այդ նույն ժողովուրդն իր մաշկի վրա չի զգացել և կարող է շատ կոպիտ արձագանքել այդ նույն դիլետանտ իշխանավորի դեմագոգիային... 
Ես, որքան հասկացա, ներկայիս քայլող իշխանավորներն ավելի արագ կտրվեցին հասարակությունից և իրականությունից, քան Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ, երբ ՀՀ նախագահն էր... 
Հ.Գ. Դավիթ Սանասարյանին հիշեցնեմ, որ Հայաստանի նման երկրում հնարավոր չէ ստեղծել քաոս և համատարած դժգոհության ֆոն, եթե իշխանությունները նորմալ աշխատում են, իշխանավորներն էլ իրենց տեղում են...

Այդ դեպքում, ով ուզում է լինի, այդ թվում նաև նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին, չի հաջողվի քաոս ստեղծել, եթե ժողովուրդն իրականում գոհ է իշխանություններից... Իշխանություններին և նրանց կողմնակիցներին անտրամաբանական և անիմաստ բաղադրատոմսեր առաջարկելու փոխարեն հորդորեք վերջիններիս աշխատե՛լ, աշխատե՛լ ու էլի աշխատե՛լ, որ նախորդներին ժողովուրդը չհիշի...»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գագիկ Համբարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon