Դավիթ Սանասարյան․ «ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է »

Տեսանկյուն 05.10.2019   16:35   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սահմանադրագետների և իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։

Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։ Դա նշանակում է, որ իմ (և ոչ միայն իմ) նկատմամբ իրականացվող հետապնդումն ինքնին ապօրինի է նախևառաջ սահմանադրականության տեսանկյունից։

Մենք ստանձնել ենք իրավական պետություն կառուցելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է, որ չենք կարող հակաիրավական ու հակասահմանադրական մարմնի միջոցով օրինականություն ապահովել։ Այս մարմնի կողմից քննվող յուրաքանչյուր նոր գործ մի նոր խնդիր է իրավական պետության համար։

Սիրում եմ բոլորիդ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Սանասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon