Դավիթ Հարությունյանը դիմել է ՀՔԾ

Իրադարձային 31.01.2020   13:19   237

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը գրավոր դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար:

«Առաջարկել եմ իրենց ներկայացնել այն տեղեկությունները, որոնց տիրապետում եմ: Դեռևս արձագանք չունեմ», - ասաց Հարությունյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին:

Թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, Հարությունյանը չմանրամասնեց. 

«Հիմա չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ ներկայացվել է հաղորդման (Հ1-ի եթերով ցուցադրված՝ խմբ.) երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ մոտեցում էր», - ասաց նա:

Խոսելով այն մասին, որ Հ1-ի ռեպորտաժում խախտվել է անմեղության կանխավարկածը, Հարությունյանը նշեց, որ անմեղության կանխավարկածը ոչ թե բառակապակցություն է, այլ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունք, որը խախտելով, վարչապետն ուղերձ է հղել հանրությանը, որ պատրաստ է խախտելու ցանկացածի իրավունք:



 Պիտակներ
         Դավիթ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon