Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է ՀՊՄՀ խորհրդի նախագահ

Իրադարձային 26.01.2019   10:05   255

Հունվարի 25-ին կայացել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը:

Խորհրդի նախագահի պաշտոնում Խորհրդի անդամներն առաջադրել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում ընտրվել է ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը:



 Պիտակներ
         Դավիթ Գյուրջինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon