Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերը կհանձնվեն գրասենյակ

Օրենքի ուժով 29.07.2019   15:24   520
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերը դեռ չեն վերաբաշխվում։ 

«Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ և ըստ օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային ծրագրի միջոցով կվերաբաշխվեն», - տեղեկացնում են դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Դատախազությունը ԲԴԽ միջնորդություն էր ներկայացրել՝ երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել է, իսկ մեկով՝ մերժել։ Օրենքի ուժով կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչը ենթադրում է, որ դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը մակագրվելու են ուրիշ դատավորների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon